Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ճիշտ սնվելուն վերաբերող օգտակար խորհուրդներ

Ճիշտ սնվելուն վերաբերող օգտակար խորհուրդներ

Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրով: Սննդամթերքը պահել փակ տարողություններում' աղտոտումից խուսափելու համար.:


• Արագ փչացման ենթարկվող սննդամթերքը պահել սառնարանում:


• Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին:


• Աղցանները մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ:


• Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը նախապես եռացնել 20-25 րոպե:


• Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում:


• Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն/ փոփոխության դեպքում այն չօգտագործել:


• Սնվել թեթև, քիչ քանակությամբ' չխառնելով կերակրատեսակները:


• Աղիքային վարակիչ հիվանդությունների, թունավորումների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի:


• Ուտելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով:

Եթե տանը կա աղիքային վարակիչ հիվանդությամբ չհոսպիտալացված հիվանդ, ապա անհրաժեշտ է.


ա) հիվանդի սպասքը և մյուս պարագաներն առանձնացնել և ախտահանել (եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ախտահանիչ լուծույթի մեջ),


բ) խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները,


գ) բնակարանում բոլոր մակերեսները սրբել ախտահանիչ լուծույթում թրջված լաթով,


դ) հիվանդի ներքնահագուստը և անկողնային սպիտակեղենը լվանալուց առաջ եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ախտահանիչ լուծույթի մեջ:

Միաժամանակ, խմելու ջրի համի և գույնի փոփոխություն և նստվածք նկատելու դեպքում ջուրը չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո և անհապաղ ահազանգել համապատասխան կազմակերպություններին:

Հեղինակ. ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Սկզբնաղբյուր. mediainform.am/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ